Նորություններ

Զրույց-հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում-զրույց է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ։ Հանդիպումը վարում էր Հանրային հեռուստատեսության կիրակնօրյա լուրերի խմբագիր Տաթև Դանիելյանը։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող արդիական թեմաներ:

Պատասխանելով հանդիպումը վարողի, ինչպես նաև՝ մասնակիցների հարցերին, նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային միջազգային արձագանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին: