Նորություններ

Հայաստանի անվտանգության համատեքստը։ Դեպի ու՞ր ենք մենք շարժվում

«Հայաստանի անվտանգության համատեքստը։ Դեպի ո՞ւր ենք մենք շարժվում» թեմայով պանելային քննարկումը վարում էր ՍիվիլՆեթի քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը, որը հրավիրյալ բանախոսներին համառոտ ներկայացրեց Հայաստանում անվտանգության առկա իրավիճակը:

Քննարկման ողջ ընթացքում Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Քարենգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Աննա Օհանյանը, քաղաքական գիտությունների դոկտոր, համակարգչային գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանը կիսվեցին իրենց մտքերով ապագայում հնարավոր լուծումների վերաբերյալ: