Հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ
«Համառոտ ներկայացում․ Կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն» խորագրով պանելային քննարկումը վարում էր հեռուստահաղորդավար, լուրերի հաղորդավար Ժիրայր Ոսկանյանը: ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեցին կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Քննարկվեցին Սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ Հայաստանում կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտները բարելավելու ուղղություններով, և նախաձեռնված ծրագրերը՝ ՀՀ պետական համակարգը զարգացնելու, ավելի լավ դարձնելու համար։