Նորություններ

Նիստ #1: Աջակցելով սփյուռքի երիտասարդական/ կազմակերպություններին և հզորացնելով կապը հայրենիքի հետ

«Աջակցելով սփյուռքի երիտասարդական կազմակերպություններին և հզորացնելով կապը հայրենիքի հետ» մեր առաջին համաժամանակյա նիստն է, որը ներկայացնում է Նոեմի Ստեփան-Սարգսյանը, 2021թ. Սփյուռքի երիտասարդ դեսպանը Մեծ Բրիտանիայում:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագիրն է: Այս պանելային քննարկման  ընթացքում Շվեդիայում 2021թ. Սփյուռքի երիտասարդ դեսպան Ինեսա Ռուբինյանը, մտավոր սեփականության իրավունքի փաստաբան Կարեն Տոնոյանը, Չիտայի հայ համայնքի ղեկավար Հարություն Աթոյանը և Նիդեռլանդներում 2021թ. Երիտասարդ դեսպան Հայկ Խանամիրյանը խոսեցին Սփյուռքի համայնքների երիտասարդների համար ծրագրերի և կազմակերպությունների ստեղծման մասին՝ Սփյուռքի կապն իրենց Հայրենիքի հետ ամրապնդելու համար։

Բանախոսները կիսվեցին իրենց համայնքներում ունեցած փորձով և երիտասարդական կազմակերպություններ ունենալու դրական ազդեցության մասին: