Նիստ 1. Հայաստանը որպես փրկօղակ. աջակցելով սփյուռքի ճգնաժամային համայնքներին
«Հայաստանը որպես փրկօղակ. աջակցելով սփյուռքի ճգնաժամային համայնքներին» համաժամանակյա նիստը վարեց «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը: Վերջինս կարճ ներկայացրեց, թե ինչ է նշանակում լինել ճգնաժամային համայնքի ներկայացուցիչ: Այս նիստի ընթացքում ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Նորա Արիսյանը, ԱՄՆ Ջինիշյան հիշատակի ծրագրի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հայաստանյան գրասենյակի ռազմավարական նախաձեռնությունների բաժնի ղեկավար Լուսինե Օհանյանը խոսեցին ճգնաժամային հայ համայնքներին տրամադրվող աջակցության, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին։