Նիստ 1. Սփյուռքն առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում
Այս նիստը վերաբերում էր «Սփյուռքն առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով տարբեր հարցերի, որը վարում էր ՀԱՀ և Կոլումբիայի համալսարանի սննդի պրոֆեսոր Քիմ Հեքիմյանը: Այս նիստին հրավիրված բանախոսներն են՝ առողջապահության զարգացման գծով «The Promise Armenian Institute»-ի առաջին փոխտնօրեն Շանթ Շեխերդիմյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «Հենար» հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը, «Спеши к добру» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը և բժշկական գիտությունների թեկնածու, «Վիվա» հիմնադրամի համահիմնադիր Տատյանա Հովհաննիսյանը։ Նրանք արդյունավետ զրույց ունեցան՝ քննարկելով առողջապահական նոր համակարգերի զարգացման և Հայաստանում սոցիալական ապահովության ավելի լավ քաղաքականության ներդրման վերաբերյալ հարցեր։