Նորություններ

Նիստ 3. Սփյուռքը, փափուկ ուժը և մեր բրենդը

Երրորդ նիստի քննարկման թեման էր՝ «Սփյուռքը, փափուկ ուժը և մեր բրենդը»։ Նիստը վարում էր EVN Report-ի գործադիր տնօրեն Ռուբինա Մարկոսեանը։ Քննարկման ընթացքում պրոֆեսիոնալ նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ՍիվիլՆեթի քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոբյանը, ռազմավարական հաղորդակցության հարցերով խորհրդական Արդա Նազերեան-Հարութիւնեանը, ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Սարգսյանը ներկայացրեցին, թե ինչպես կարելի է  միավորել Հայաստանի ներուժը  և ազդեցիկ լինել  ամբողջ աշխարհում իրականացվող հաջողված նախագծերում՝ կիսելով իրենց փորձը Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2022-ի մասնակիցների հետ: