Նորություններ

Նիստ 3. Սփյուռքը զբոսաշրջության զարգացման գործում

Այսօրվա մեր երրորդ նիստի թեման՝ «Սփյուռքը զբոսաշրջության զարգացման գործում», վարում էր «Armenia v rukzake»-ի հիմնադիր, «Exportarmenia»-ի նախագահության  անդամ միջազգային բիզնես քոուչ MBA-ի դասախոս Նինա Մեհրաբյանը։ Բանախոսները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, «Գագարին» նախագծի հաղորդակցության ղեկավար Սեդա Գրիգորյանը, «Թուֆենկյան հոսպիթալիթի» գլխավոր տնօրեն Հակոբ Հակոբյանը և «Ապագա փրոջեքթսի» գործադիր տնօրեն Տիգրան Չիբուխչյանը, կարևոր քննարկում ունեցան հայկական Սփյուռքի՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում մեծ դերակատարության վերաբերյալ։ Քննարկվեց նաև, թե ինչպես կարելի է կատարելագործել զբոսաշրջության ոլորտում առկա կառույցներն ու ծրագրերը։