Նորություններ

Նիստ 3. Ֆինանսավորելով և համակարգայնացնելով հայրենադարձությունը․ առկա մոդելները․

Այսօր մեր երրորդ նիստը՝  «Ֆինանսավորելով և համակարգայնացնելով հայրենադարձությունը․ առկա մոդելները» խորագրով, վարում էր Հայկական կամավորական կորպուսի գործադիր տնօրեն Արինա Զոհրաբյանը։ Այս նիստի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական Մարգարիտա Բաղդասարյանը, CompanyInArmenia.com-ի հիմնադիր Պատրիկ Էլիոթը, Մայքլ Նյուսոնը, ով ՄՄԿ-ի Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի Արևելյան տարածաշրջանային գրասենյակի աշխատանքային շարժունակության և մարդկային զարգացման ավագ մասնագետ է և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը խոսեցին հայրենադարձության խթանման նոր ուղիների մասին, որոնք կարող են լինել արդյունավետ Հայաստանի ապագայի համար։