Սփյուռքի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում․ հնարավոր մոդելներ
«Սփյուռքի ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում․ հնարավոր մոդելներ» այս պանելային քննարկման ժամանակ մոդերատոր ՀՀ հանրային հատվածի բարեփոխումների գծով խորհրդական Սառա Անջարգոլյանը ներկայացրեց թեման և մտքերի փոխանակում անցկացրեց «իԳործ» ծրագրի 2020 մասնակիցների հետ: Ներկաների թվում էին Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խորհրդական Հերմինե Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության խորհրդական/փորձագետ Նարե Հարոյանը, ՀՀ առողջապահության նախարարության խորհրդական Արազ Չիլոյանը և իրավաբան, տնտեսական և կոոպերատիվ իրավունքի մասնագետ Տաթևիկ Գևորգյանը բացատրեցին իրենց դերը կառավարական մարմիններում, սփյուռքի կարևորության դերը կառավարության մեջ և այն ծրագրերը, որոնք նրանք իրականացրել են պետական մարմիններում աշխատելու ընթացքում։