Նորություններ

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներկայացում

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում հավաք-հանդիպում ունենցան Սփյուռքի գործերի 17 հանձնակատարները: Նիստը վարեց Լեհաստանում սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը:

Հանդիպման սկզբում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարների ինստիտուտի նպատակները և ակնկալիքները: Այնուհետև տեղի ունեցավ առաջիկա անելիքների քննարկում և փորձի փոխանակում: