Նորություններ

Սփյուռքի և Հայաստանի համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում

«Սփյուռքի և Հայաստանի համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում» կլոր սեղան-քննարկմանը բացման խոսքով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը և «405 Educational Alliance» զարգացման հիմնադրամի հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շամամ Գևորգյանը:

Քննարկումները ղեկավարեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համակարգային նորարարությունների գծով տնօրեն Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, «Հայաստանի գիտությունների և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը, «ԱՅԲ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ քոլեջի կրթական թիմի ղեկավար Մարինե Խաչատուրյանը, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) կրթական խորհրդատու և տնօրենների խորհրդի անդամ Ալիս Պետրոսյանը, «Hidden Road» նախաձեռնության տնօրեն և հիմնադիր Նանոր Պալապանեանը, «COAF»-ի գործադիր տնօրեն Արա Բարսամը և «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի համահիմնադիր և վարչության փոխնախագահ, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Մարիա Խախամյանը: