Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 5-ամյակին նվիրված միջոցառում
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի աշխատանքային երկրորդ օրն ավարտվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 5-ամյա գործունեությանը նվիրված միջոցառմամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի աշխատանքները և ձեռքբերումները, կարևորեց Հայաստան-սփյուռք գործակցության շարունակական զարգացումը և առողջ երկխոսության անհրաժեշտությունը:
Ելույթներով հանդես եկան գրասենյակի ծրագրերի շահառուները:
Հայաստան-սփյուռք գործակցություն ուղղությամբ աշխատանքի և գրասենյակի հետ սերտ համագործակցության համար շնորհակալագրեր հանձնվեցին Հայաստանի մի շարք նախարարություններին, «Իզմիրլյան», «Հ. Հովնանյան» ընտանեկան, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամներին,Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը և այլ գործընկերներին:
Միջոցառումը դիտելու համար՝