Սփյուռքում ինքնության և լեզվի պահպանման հրամայականը
Համաշխարհային հայկական գագաթնաժողովի վերջին աշխատանքային օրը սկսվեց Լեհաստանի սփյուռքի հետ աշխատանքի դեպարտամենտի ղեկավար Աննա Սոչանսկան: Ողջունելով հյուրերին՝ նա անդրադարձ կատարեց լեհական սփյուռքի առանձնահատկություններին, համայնքներին և պետության կողմից իրականացվող ծրագրերին:
Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին «Սփյուռքում հայկական ինքնության պահպանման հրամայականը» պանելային նիստով:
Մոդերատոր՝
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի անգլերենի դասախոս, «Grace+ful learning!»-ի հանրային խոսքի և թարգմանության դասընթացավար Նաիրի Գրեյս Բարդակջյան:
Բանախոսներ՝
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյան,
Նյու Ջերսիի Հովնանիան դպրոցի տնօրեն Ստեֆանի Թորոսյան,
«Centre for East European and International Studies (ZOiS), Berlin»-ի հետազոտող Հակոբ Մաթևոսյան,
Քրդական սփյուռքի հետ կապերի գլխավոր պատասխանատուի ավագ խորհրդական Սորան Բարզինջի,
Կիպրական սփյուռքի գործակալության ղեկավար Թեադորա Կոնստանտինիդու:
Նիստը դիտելու համար՝