Մեր մասին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հիմնվել է 2019 թվականի հունիսի 11-ին: Այն Հայաստան-սփյուռք հարաբերությունների գլխավոր պատասխանատու օղակն է, որը մշակում և իրականցնում է այդ գործակցության ռազմավարությունն ու տարվող քաղաքականությունը, աջակցում հայրենադարձության և ինտեգրման գործընթացի ակտիվացմանը, ուսումնասիրում, հավաքագրում և քարտեզագրում է սփյուռքի ներուժը, ծրագրեր մշակում այն հայաստանյան կյանքում ներգրավելու ուղղությամբ և այլն:

Մեր աշխատանքը նվիրված է և՛ հայաստանաբնակների, և՛ համաշխարհային հայկական սփյուռքում բնակվողների ապագայի և հեռանկարների բարգավաճմանը, հայկական ինքնության պահպանմանը և հայ ժողովրդի երկու անբաժանելի մասերի առավելագույն ինտեգրմանը: Հայաստանի և սփյուռքի հզորությունն ու կենսունակությունը կախման մեջ միմյանցից, և մեր նպատակներն ու քաղաքականությունը նպատակաուղղված են ընդհանուր հետաքրքությունների առաջմղմանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործում է որպես կարևորագույն կամուրջ՝ համախմբելով համահայկական ներուժը և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին լիովին ներգրավելով հայրենիքի կյանքին: Սփյուռքի ակտիվ մասնակցությամբ և նվիրվածությամբ  մենք կարող ենք ստեղծել այն հայրենիքը, որի մասին բոլորս ենք երազում՝ այս ճանապարհով ամրապնդելով և հզորացնելով նաև սփյուռքը: